Արգենտինայից մի ընտանիք, որի շունը սատկել էր, օգտագործել է պատճենաբուծման տեխնոլոգիան՝ ստանալու կենդանու գենետիկական պատճենը, հաղորդում է El Comercio պորտալը:
Հրատարակության տվյալներով՝ ընթացակարգը նստել է 60-ից մինչեւ 100 հազար դոլար գումար: Էնտոնի անունով շունը ծերությունից սատկել էր 17 տարեկան հասակում: Մասնագետները շնից վերցրել են էպիթելային հյուսվածքի նմուշ, ինչից հետո Բուենոս Այրեսում բջիջները բազմացրել են, իսկ այնուհետեւ Հարավային Կորեայում մասնագիտացված լաբորատորիան ընտրել է պատճենաբուծման համար առավել համապատասխանը:
Շան ձագը լույս աշխարհ է եկել հուլիսի 13-ին, սակայն ընթացակարգի հաջողության մասին հայտարարվել է միայն դեկտեմբերի 12-ին:
Գիտնականների խոսքով՝ չնայած այն բանին, որ շունը ծնվել է ծագումնաբանորեն ճիշտ նույնը, ինչպես եւ «բնօրինակը», ինչպես նաեւ ժառանգել է բնածին ունակությունները, նրա վարքը կախված կլինի նաեւ շրջակա իրադրությունից:
Source: Yerkir Media
Link: Արգենտինացի ընտանիքը պատճենաբուծել է շանը