Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է Կիևի միջազգային մրցաշարում, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Փետրվարի 24-ի ուշ երեկոյան 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հանդիպեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ: 3:0 հաշվով հաղթելով ուկրաինացուն՝ Արթուր Ալեքսանյանը նվաճեց մրցաշարի ոսկին:
63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը վերջին մենամարտում հաղթելով ուկրաինայի ներկայացուցչին՝ դարձավ բրոնզե մեդալակիր։
Նորայր Հախոյանը 1։4 հաշվով զիջեց իրանցի մրցակցին: Էդուարդ Սարգսյանը (82 կգ) հավասար պայքարում 3։3 հաշվով զիջեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին։