«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներն ընդլանում են իրենց աշխարահագրությունը

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներն ընդլանում են իրենց աշխարահագրությունը: Հերթն այս անգամ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերինն է: Լաբորատորիաները «միս ու արյուն» են ստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիների ձեռնարկությունների միության ու Յուքոմ ընկերության շնորհիվ:

Միության եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ: Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում:

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաեւ սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար:

Ինֆորմացիոն տեխնոլոգիների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լիահույս է, որ առաջիկայում «Արմաթի» աշակերտները նորաստեղծ ընկերություններ կհիմնեն ու կաջակցեն իրենց համայնքի զարգացմանը:


Source: Yerkir Media
Link: «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներն ընդլանում են իրենց աշխարահագրությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image