Aravot.am— Հունիսի 24-ին Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում դանակահարվել ե 17-ամյա աղջիկ: Ինչպես պարզվել է՝ աղջիկը 2014-ին ադրբեջանական գերության մեջ եղած 25-ամյա Արսեն Խոջոյանի հարեւանուհին է:
Այս մասին տեղեկացանք Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանից: Նա ասաց, որ չգիտի դեպքի մանրամասները:
Բերդի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանն ասաց, որ աղջիկը վիրավոր է որովայնի շրջանում, նրա վիճակը ծանր է, ներկայումս Բերդի ԲԿ-ում նրան վիրահատում են:
Source: Yerkir Media
Link: Արսեն Խոջոյանը դանակահարել է համագյուղացի 17-ամյա աղջկան