Արցախի նախագահն ընդունել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են Կալիֆորնիա-Արցախ հարաբերություններին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ ԱՄՆ-ի, մասնավորապես՝ Կալիֆորնիա նահանգի հետ կապերի զարգացմանն ու խորացմանը հատուկ ուշադրություն է դարձվում Արցախում՝ հույս հայտնելով, որ փոխգործակցությունը հետզհետե կընդլայնվի:

Source: Yerkir Media
Link: Արցախի նախագահն ընդունել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի պատվիրակությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image