Արցախյան խոհանոցը՝ Արցախցու մատուցմամբ (Տեսանյութ)
July 10, 2016
Համերի ինքնատիպ համադրությունը բնորոշ է Արցախյան խոհանոցին: Սակայն` գլխավոր առանձնահատկություններից մեկը պատրաստման եղանակի մեջ է: Արցախցու ոգին ու տեղական մթերքներն են դարձնում ուտեսն ավելի համեղ ու գրավիչ: Արցախցի Գագիկ Կարախանյանը Տատիկ-Պապիկի խոհանուցում յուրաքանչյուր ուտեստի պատրաստման համար մի կարեւոր կանոն է սահմանել` ավանդականը պատրաստել յուրովի:
«Ավանդական հայկական ուտեստ Խաշիլ: Մենք էսօր կներկայացնենք Արցախյան պատրաստման եղանակը Խաշիլի, որը շատ տարածված է Արցախում: Այն նույնիսկ ավելի շատ տարածված է Արցախում, քան Հայաստանի մնացած մարզերում: Պատրաստման համար մեզ պետք է փողինձ, չորաթան, ջուր, աղ, սոխ: Սկզբից պատրաստվում է սոխառածը, որից հետո անցնում ենք չորաթանի բացմանը»,- ներկայացնում է Գագիկ Կարախանյանը: