Արցախում զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով

June 17, 2017

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Source: Yerkir Media
Link: Արցախում զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image