Արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 1-ին կժամանի Ստամբուլ

May 30, 2017

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 1-ին կժամանի Ստամբուլ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Բեքչյանի համար հատուկ դիմավորման արարողություն կկազմակերպվի, ինչպես նաև Գումգափուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում պատարագ կմատուցվի:

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Բեքչյանը մարտի 15-ին Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդում ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում: Նրա ընտրվելուց հետո, սակայն, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարվել էր թողնել պատրիարքական փոխանորդի պաշտոնը, ինչի հետևանքով պատրիարքարանում միառժամանակ լարվածություն էր տիրում: Այն հանգուցալուծվեց Աթեշյանի հրաժարականով:

Source: Yerkir Media
Link: Արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 1-ին կժամանի Ստամբուլ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image