tert.am— «Սահմանին ամենօրյա վիճակ է, որևէ արտառոց բան տեղի չի ունենում: Այո, հակառակորդը շարունակում է խախտել զինադադարի ռեժիմը, բայց սա մեր ամենօրյա իրավիճակն է, որը լիովին վերահսկվում է պաշտպանության բանակի կողմից»:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Հիմա տարբեր տեղերից կրակում են, բայց էնպես չի, որ մենք պետք է ահազանգենք, թե ճգնաժամ է, նոր պատերազմ է: Իրավիճակը որևէ ձևով չի տարբերվում նրանից, ինչ եղել է 2-3 օր առաջ, կամ 4 ամիս առաջ, այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո: Իրավիճակը որևէ ձևով չի տարբերվում, այնպես է, ինչպես որ կար»,- ասաց Բաբայանը:
Source: Yerkir Media
Link: Բաբայան՝ «Հիմա տարբեր տեղերից կրակում են, բայց էնպես չի, որ մենք պետք է ահազանգենք, թե նոր պատերազմ է»