Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք (տեսանյութ)

July 5, 2016

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից, որտեղ առաջին անգամ մասնակցելով դարձել էր մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

«Զվարթնոց» օդանավակայանում Եվրոպայի նորընծա չեմպիոններին դիմավոելու էին եկել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ:

Բասկետբոլիստներին դիմավորելու և ևս մեկ անգամ շնորհավորելու էին եկել նաև մարզիկների հայաստանաբնակ հարազատները:

«Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մենք խաղում էինք մեր ամբողջ ուժերով: Եվ գիտեինք, որ ամբողջ Հայաստանն է մեզ երկրպագում: Իհարկե, մեր մրցակիցները բավականին ուժեղ էին, բայց մենք առավել ուժեղ էինք», — ասաց Ամիրան Ամիրխանովը:


Source: Yerkir Media
Link: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image