Գերմանական Համբուրգ քաղաքում բացվել է Էլբֆիլհարմոնիա համերգասրահը (Elbphilharmonie Konzerthaus), որը համարվում է դարի ամենահեղինակավոր մշակութային նախագիծը երկրում: Համբուրգի նավահանգստի մոտակայքում գտնվող շինությունը ջրի վրա լողացող նավ է հիշեցնում:
Der Spiegel-ի հաղորդմամբ` նոր տեսարժան վայրի շինարարությունը սկսվել է 2006 թվականին` թեյի, ծխախոտի և կակաոյի պահեստի հիման վրա: Շինության նախագծի հեղինակը ճարտարապետ Ժակ Հերցոգն է:
Համերգասրահի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու նախագահ Յոախիմ Գաուկը: Աղբյուրը մանրամասնում է, որ Էլբֆիլհարմոնիայի հիմնական սրահում 2.100 նստատեղ կա, և հանդիսատեսից յուրաքանչյուրը դիրիժորից գտնվելու է 30 մետրից ոչ հեռու տարածության վրա:
Կայքը գրում է, որ ճարտարապետներն Էլբֆիլհարմոնիան քաղաք են անվանել, քանի որ դրանում ռեստորաններ, հյուրանոց և աղյուսե ու ապակե շերտերի արանքում գտնվող 37 մետր բարձրությամբ պլազա կա, որից բացվում է քաղաքի համայնապատկերը:
Համերգասրահում կկատարվի տարբեր ժանրերի երաժշտություն` ավանդական սիմֆոնիկ համերգներից և օպերաներից մինչև ժամանակակից իմպրովիզացիաներ և էլեկտրաերաժշտություն:
An ode to joy: Hamburg is shining. ✨ #Elbphilharmonie pic.twitter.com/9mjalietbI
— Elbphilharmonie (@elbphilharmonie) January 14, 2017
Source: Yerkir Media
Link: Բացվել է դարի նախագիծ համարվող Համբուրգի նոր համերգասրահը (լուսանկարներ, տեսանյութ)