Բաց կառավարման Կոմիտեն պատժել է Ադրբեջանին ՀԿ-ների գործունեության պայմանները չապահովելու համար

Բաց կառավարման գործընկերության (OGP) Կառավարության եւ քաղաքացիական հասարակության 22 անդամներից բաղկացած կոմիտեն Ադրբեջանին հեռացնելու մասին որոշում է ընդունել, որին կողմ է արտահայտվել 16 , դեմ եւ ձեռնպահ` 3-ական անդամներ:
Սրանով Ադրբեջանին տրվում է ոչ ակտիվ անդամի կարգավիճակ՝ երկրում հասարակական կազմակերպությունների գործունեության համապատասխան պայմաններ չապահովելու համար: Ադրբեջանի կառավարությունն ունի առավելագույնը մեկ տարի` լուծելու հասարակական կազմակերպությունների վեր հանած խնդիրները:

Ադրբեջանն այս ընթացքում զրկվում է Բաց կառավարման գործընկերության ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունքից, իսկ նիստերին կկարողանա ներկա գտնվել միայն որպես դիտորդ` սովորելու նպատակով:

Ադրբեջանը Բաց կառավարման գործընկերությանն անդամակցում է 2011 թվականից: Երկրի հետ կապված խնդիրը բարձրացվել էր 2015 թվականի մարտին՝ երեք հասարակական կազմակերպությունների կողմից` կապված այդ երկրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքների հետ:

OGP-ն ուսումնասիրություն էր իրականացրել, որի արդյունքները ցույց էին տվել, որ մտահոգվելու պատճառներ իսկապես կան:

Գործընկերությանն այսօր արդեն միացել է 69 երկիր, այդ թվում եւ Հայաստանը:Նախաձեռնությունն առաջին անգամն է իր անդամին ոչ ակտիվ կարգավիճակ տալու մասին որոշում ընդունել:


Source: Yerkir Media
Link: Բաց կառավարման Կոմիտեն պատժել է Ադրբեջանին ՀԿ-ների գործունեության պայմանները չապահովելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image