Բրիտանական մայրաքաղաքի իշխանությունները հայտնում են, որ Բիգ Բենի վերականգնման արժեքը կրկնապատկվել է:
Սկզբում ենթադրվում էր, որ Լոնդոնի գլխավոր խորհրդանիշներից մեկի վերանորոգումը կարժենա մոտ 29 մլն ֆունտ կամ 38,8 մլն դոլար: Սակայն, ըստ վերջին հաշվարկների, քաղաքային իշխանությունները դրա համար պետք է հատկացնեն 61 մլն ֆունտ ստերլինգ (գրեթե 82 մլն դոլար):
«Sky News» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մի շարք պատգամավորներ, ինչպես Պահպանողական կուսակցությունից, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններից, դժգոհել են արժեքի կտրուկ աճից: Այժմ խորհրդարանականները պահանջում են մանրակրկիտ ստուգում անցկացնել:
Նշենք, որ օգոստոսի 21-ին դուրս բերվեց աշտարակի 13.7 տոննա կշռող զանգը: Այն կրկին կղողանջի 2021 թվականին: