«Բյուջեն ուղղված է քաղաքացու կյանքի լավացմանը»․ նախարար
November 6, 2017
Խորհրդարանական հանձնաժողովներում այսօր ավարտվեցին 2018-ի բյուջեի նախնական քննարկումները: Օրակարգում սոցիալական, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտների ծախսերն էին: Մեկ շաբաթից ավելի շարունակվող քննարկումներից պարզ դարձավ, որ գերատեսչությունների զգալի մասի ծախսերը կրճատվելու են:
Այդուհանդերձ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը վստահ է, որ բյուջեն ուղղված է քաղաքացու կյանքի լավացմանը, եւ դա ժամանակ է պահանջում: