Ռուսաստանի Անապա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում հաղթանակ տոնեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Հիշեցնենք, որ այսօր հաղթանակ էր տարել նաև 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 9 մարզիկ:
ՀԲՖ մամուլի ծառայություն
Source: Yerkir Media
Link: Բռնցքամարտիկ Նարեկ Հովհաննիսյանը հաղթանակ տոնեց