Բրիտանիայում ռեստորանների ցանցը փակվել է նորովիրուսի՝ ստամոքսագրիպի բռնկման պատճառով

Ավելի քան 300 մարդ է հիվանդացել ռեստորանների ցանցում նորովիրուսի ենթադրյալ բռնկումից հետո: Այդ մասին  հայտնել է Անգլիայի առողջապահության նախարարությունը:

Բրիտանական Mirror թերթի տվյալներով՝ խոսքը վերաբերում է Wahaca մեքսիկական խոհանոցի ռեստորանների ցանցին, որը հարկադրված է  եղել վարակի պատճառով փակել ինը հաստատություններ, դրանցից հինգը՝ Լոնդոնում:

Առողջապահության նախարարությունը հետաքննություն է  սկսել այն բանից հետո, երբ հիվանդացել են ռեստորանի հարյուրավոր աշխատակիցներ եւ այցելուներ:

Գերատեսչության ներկայացուցիչը Mirror-ին պատմել է. «Սկզբնական թեստերը ենթադրում են, որ հիվանության պատճառ է դարձել նորովիրուսը: Դրանից հետո Wahaca-ն կամավոր փակել է ինը հաստատություն»:

Հաղորդվում է, որ հիվանդացել են ռեստորանի 205 աշխատակիցներ եւ 160 այցելուներ:

Նորովիրուսը եւ դրա ախտանշանները

.   Վարակվելուց 12 – 48 ժամ անց սկսվում են փսխում եւ փորլուծություն

.   Հիվանդացածներից ոմանց մոտ բարձրանում է ջերմությունը, սկսվում է գլխացավ

.   Վիրուսը հեշտորեն փոխանցվում է հիվանդի հետ շփման ժամանակ կամ վարակված ուտելիքի եւ խմելիքի միջոցով, ինչպես նաեւ վարակված օբյեկտներին ձեռք տալիս

.   Նորովիրուսային վարակը հաճախ աղիքային կամ ստամոքսային գրիպ են անվանում:


Source: Yerkir Media
Link: Բրիտանիայում ռեստորանների ցանցը փակվել է նորովիրուսի՝ ստամոքսագրիպի բռնկման պատճառով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image