Tert.am— Գերմանական e-Volo ընկերությունը Volocopter անունը կրող սարք է ստեղծել, որը կարող է փոխարինել քաղաքային տրանսպորտային միջոցներին:
Ինչպես գրում է Tech insider-ը` թռչող սարքը օդային տաքսու օրինակ է, ու այն սովորական երևույթ կդառնա տարիներ հետո:
Էլեկտրական Volocopter-ը 18 պտտվող տուրբինով և օդով կարող է թռչել չափազանց հանգիստ: Այն նախատեսված է 2 ուղևորի համար:
Սարքն աշխատում է 6 մարտկոցով և ապահովում է 20 րոպեանոց թռիչք, սակայն ընկերությունն աշխատում է թռիչքի ժամանակը երկարաձգելու և մեկ ժամի հասցնելու ուղղությամբ:
Նախատեսվում է, որ Volocopter-ի վերջնական տարբերակը ունակ կլինի 100 կմ/ժամ արագություն հավաքել:
Source: Yerkir Media
Link: Գերմանացիները օդային տաքսի են ստեղծել (լուսանկարներ)