Մարսի վրա, առանց Երկրի ռեսուրսների աջակցության, կան բոլոր պայմանները մարդկային կյանքի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստին», երեքշաբթի Մոսկվայի յոթերորդ միջազգային գիտաժողովում հայտնեց Բրաունի համալսարանի Արեգակնային ՀԱՄԱԿԱՐԳ-ի ներկայացուցիչ Ջեյմս Հեդը:
«Մարսի վրա բավարար քանակի ջուր կա ( սառույցի տեսքով — խմբ.), որպեսզի նրա բնակիչները կարողանան Երկիր մոլորակի ռեսուրսներից անկախ ապրել: Եթե Երկիրը դառնա ապրելու համար անհարմար վայր՝ տեղի ունենա ինչ-որ աղետ, Մարսը կդառնա երկրացիների երկրորդ տունը», — ասել է Հեդը:
Գիտնականի խոսքով՝ Արեգակնային համակարգի մոլորակներից ամենահարմարը հենց Մարսն է. «Լուսինը չափազանց չոր է, Վեներան՝ չափազանց տաք, իսկ Մարսը համապատասխանում է:»
Նա նշել է, որ Կարմիր մոլորակի մակերեւույթի եւ հողի վրա կարող են լինել պարզունակ կյանքի ձեւերը, ինչպիսիք գոյություն ունեն Արկտիկայում, բայց ստույգ ապացույցներ գիտնականները դեռ չեն հայտնաբերվել:
Source: Yerkir Media
Link: Գիտնական՝ Մարսի վրա կան բոլոր պայմանները մարդկային կյանքի համար