Գյուղատնտեսության նախարարն այցելել է Վայոց ձոր

August 27, 2018

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հերթական մարզային այցելություն է կատարել, այս անգամ՝ Վայոց ձոր: Նախարարը նախ այցելել է Արենիի խաղողի այգիներ:

Այնուհետեւ Արթուր Խաչատրյանն այցելել է Եղեգնաձորի Օլդ Բրիջ գինու գործարան: Արտադրանքը բացի ավանդական ռուսական շուկայից, արտահանվում է նաեւ Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Շվեյցարիա, այս տարի նախապատրաստվում է նաեւ Միացյալ Նահանգների շուկա մուտք գործել:

Այցի շրջանակում նախարարը եղել է նաեւ այծաբուծությամբ զբաղվող «Գոլդեն Գոութ» ընկերությունում: Այն գործում է 2009 թվականից, հիմնականում զբաղվում են այծի պանրի արտադրությամբ: Վայոց ձոր այցի վերջին կանգառը Զառիթափ համայնքում էր, որտեղ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» 2-րդ ծրագրի շրջանակում կառուցվել է 3 խմոց, 300 մետր ջրագիծ է անցկացվել

Source: Yerkir Media
Link: Գյուղատնտեսության նախարարն այցելել է Վայոց ձոր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image