Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման ծրագիրը գործադիրի օրակարգում է: Այս հարցը Երեւանում Կարեն Կարապետյանը քննարկել է շահագրգիռ գերատեսչությունների, տարբեր ոլորտներ ներկայացնող գործարար կազմակերպությունների եւ միությունների ներկայացուցիչների հետ:
Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի եւ Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարեւոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում:
Ըստ վարչապետի, Գյումրին զբոսաշրջության զարգացման լուրջ հնարավորություններ ունի: Պետք է քաղաքն ավելի հարմարավետ դարձնել:
Source: Yerkir Media
Link: Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնումը կխթանի զբոսաշրջության աճին