Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 6:00-ին, Գորիս — Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է:
Ինչպես տեղեկացրին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցները կատարում են մաքրման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Source: Yerkir Media
Link: Գորիս-Տաթև ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի