«Գործող եւ ուժեղ Եվրամիությունը առավելություն է Հայաստանի համար»

May 6, 2017

Գործող եւ ուժեղ Եվրամիությունը առավելություն է Հայաստանի համար, որովհետեւ Հայաստանը որպես ընդլայնված եվրոպական ընտանիքի անդամ կարող է մեծապես օգտվել դրանից: Լրագրողների հետ ճեպազրույցում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ Եվրամիության համար դժվար ժամանակաշրջանում ամենալուրջ մարտահրավերը մնում է Միացյալ Թագավորության ելքը ԵՄ-ից:

«Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հետ մենք մանրամասն քննարկում ենք ունեցել այն մասին, թե ինչպես կարելի է կազմակերպել համագործակցությունը տեսանելի ապագայում»,- ասաց նա: Անդրադառնալով ՀՀ եւ ԵՄ միջեւ համակողմանի եւ ընդլայնված գործընկերության փաստաթղթին` Սվիտալսկին նշեց, որ համաձայնեցվել են դրույթները եւ մինչեւ 2020 թվականը համագործակցային առաջնահերթությունները եւս կամրագրվեն:

«Ամենակարեւոր քայլը հիմա գոյություն ունեցող փաստաթղթերը գործնական քայլերով լրացնելն է, որպեսզի մենք ունենանք շոշափելի եւ կոնկրետ արդյունքներ եւ որպեսզի դրանք զգացվեն սովորական քաղաքացիների կողմից»,-ասաց նա:

Source: Yerkir Media
Link: «Գործող եւ ուժեղ Եվրամիությունը առավելություն է Հայաստանի համար»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image