Կրթության ազգային ինստիտուտում դպրոցականները քննարկել են ժամանակակից գրող Լեւոն Խեչոյանի՝ «Մհերի դռան գիրքը» վեպը: Սա դպրոցականների համար նախատեսված «Հետաքրքիր ընթերցող» նախագծի առաջին միջոցառումն է: Նպատակն ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելն ու ժամանակակից գործերին ծանոթացնելն է:
Չնայած Խեչոյանի ստեղծագործությունները դպրոցական ծրագրում ընդգրկված չեն որպես պարտադիր ընթերցանություն, բայց կազմակերպիչները կարծում են, որ դրանց ծանոթանալը դպրոցականների մեջ նոր հորիզոններ կբացի եւ թույլ կտա հասկանալ ժամանակաից մտածողությունը:
«Մհերի դռան գիրք»-ն էլ այս տեսանկյունից հետաքրքիր է հենց նրա համար, որ թեման արծարծվել է դեռ դարեր առաջ, ապա՝ մեր ժամանակների գրողի կողմից: Քննարկմանը ներկա են եղել գրողի որդին, բանաստեղծ Հակոբ Մովսեսը եվ գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Source: Yerkir Media
Link: Դպրոցականները քննարկել են Լեւոն Խեչոյանի՝ «Մհերի դռան գիրքը» վեպը