ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է օդային տարածքում ահաբեկչության դեմ պայքարի բանաձեւ

July 4, 2016

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև օդային տարածքում ահաբեկչության դեմ պայքարի իրականացման մասին: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է կառույցում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Նիկոլայ Կովալյովը:

«Բանաձևը կապված է ահաբեկչության դեմ պայքարի հետ, որի հեղինակն եմ ես: Այն նախատեսում է ահաբեկչության դեմ պայքարի գործում տեղեկատվության փոխանակում օնլայն ռեժիմով, երբ, օրինակ, կա ահաբեկիչների կողմից օդանավի առևանգման դեպք: Դա հատուկ ծառայություններին, իրավապահ մարմիններին հնարավորություն կտա, առավել հանգամանալից պատրաստվել օպերացիային, եթե իրականացվել է առևանգում»,-ասել է նա:

Հուլիսի 1-5-ը Թբիլիսիում ընթանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը` Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ:


Source: Yerkir Media
Link: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է օդային տարածքում ահաբեկչության դեմ պայքարի բանաձեւ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image