ԵՄ-ն երկարաձգել է ՌԴ-ի նկատմամբ անհատական պատժամիջոցները

Եվրամիությունը երկարաձգել է ՌԴ-ի նկատմամբ անհատական պատժամիջոցները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։:

Պատժամիջոցները երկարաձգվել են կես տարով՝ մինչեւ 2019-ի մարտի 15-ը։ Դրանք նախատեսում են ակտիվների սառեցում եւ ուղեւորությունների սահմանափակում։

Հիշեցնենք, որ 2014 թվականին ԵՄ-ն անհատական պատժամիջոցներ է սահմանել այն ռուսների եւ ուկրաինացների դեմ, ում մեղադրում են «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ»։

 

Source: Yerkir Media
Link: ԵՄ-ն երկարաձգել է ՌԴ-ի նկատմամբ անհատական պատժամիջոցները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image