Քիչ առաջ Հանրային հեռուստատեսությամբ հնչեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողի անունը: Այսպիսով, «Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը կներկայացնի Արծվիկ Հարությունյանը:
Նախագծի եզրափակիչ փուլում Արծվիկը պայքարում էր Մարտայի հետ: Հաղթողը որոշվել է Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ հեռուստադիտողների sms քվեարկության միջոցով: Մարտան ստացավ ձայների 29 %-ը, Արծվիկ՝ 71 % ձայներով հաղթեց նախագծում:
:
Source: Yerkir Media
Link: «Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը կներկայացնի Արծվիկ Հարությունյանը