«Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը կներկայացնի Արծվիկ Հարությունյանը

Քիչ առաջ Հանրային հեռուստատեսությամբ հնչեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողի անունը: Այսպիսով, «Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը կներկայացնի Արծվիկ Հարությունյանը:

Նախագծի եզրափակիչ փուլում Արծվիկը պայքարում էր Մարտայի հետ: Հաղթողը որոշվել է Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ հեռուստադիտողների sms քվեարկության միջոցով: Մարտան ստացավ ձայների 29 %-ը,  Արծվիկ՝ 71 % ձայներով հաղթեց նախագծում:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image