Եվրո-2016. եզրափակիչ հանդիպման ժամանակ անվտանգությունը կապահովեն 3500 ոստիկաններ

Tert.am— Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին ընդառաջ, Ֆրանսիայի մայրաքաղաքում կարգուկանոնի պահպանմանը հետևելու է 3500 ոստիկան և զինվորական:

Ինչպես հայտնում է BBC-ն` վկայակոչելով երկրի իշխանություններին, միայն Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, որտեղ անցկացվելու է ֆուտբոլային հանդիպումը, 1300 ոստիկան է վերահսկողություն իրականացնելու:

Բացի այդ, 1400 ոստիկան կհերթապահի Էյֆելյան աշտարակի և Ելիսեյան դաշտերի մոտակայքում, որտեղ տեղակայված է կենտրոնական ֆան-գոտին:

Եվրո-2016-ի եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի վաղը` հուլիսի 10-ի երեկոյան: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Պորտուգալիայի և Ֆրանսիայի ազգային հավաքականները:

Ընդհանուր առմամբ երկու հավաքականն իրար դեմ 24 հանդիպում է անցկացրել, որից 18-ում հաղթել են Եվրո-2016-ը հյուրընկալող ֆրանսիացիները, մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի հաշվով, 5 խաղում հաղթանակ են տարել պորտուգալացիները:


Source: Yerkir Media
Link: Եվրո-2016. եզրափակիչ հանդիպման ժամանակ անվտանգությունը կապահովեն 3500 ոստիկաններ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image