Երեւանի, Գյումրիի ու Վանաձոր աշակերտները տեսակապի միջոցով միասին դաս են անկացնում

Երեւանի Ֆիզիկամաթեմատիկական, «Քվանտ», Գյումրիի «Ֆոտոն» եւ Վանաձորի «Էվրիկա» վարժարանների աշակերտները տեսակապի միոջոցով քննարկում են ֆիզիկայի օլիմպիադաներին առաջադրվող բարդ խնդիրներից մեկը, առաջարկում լուծման իրենց տարբերակաները:
 Սա մայրաքաղաքի եւ մարզերի դպրոցների միջեւ հեռավար դասեր անցկացնելու արդեն 4-րդ փորձն է: Կրթության որակը բարձրացնելու եւ բոլորին հասանելի դարձնելու համար ոլորտի պատասխանատուները դիմել են տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգնությանը: Մարզային շատ դպրոցներում ուսուցչի թափուր հաստիքներ կան: Հեռավար դասերը, սակայն, ուսուցման ավանդական ձեւին չեն փոխարինում: Օժանդակելու են, լրացնեն բացը:
 
«Եթե որեւէ համայնքում չկա համապատասխան մասնագետ, չարյաց փոքրագույնը՝ այս ձեւով կարող ենք ինչ-որ կերպ դպրոցներին օգնել, կազմակերպել հեռավար դասեր, բացատրել աշակերտներին, մինչեւ մասնագետների խնդիրը կլուծվի»,- նշեց Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը:
Վանաձորի «Էվրիկա» վարժարանի տնօրենը ներկայացնում է խնդիրը, իսկ ֆիզմաթի աշակերտներն արդեն պատասխանն են քննարկում:
Խաչատուրը պատրաստվում է ֆիզիկա առարկայից միջազգային օլիմպիադայի: Ասում է՝ այլ դպրոցների իր հասակակիցների հետ այսպիսի շփումը կարող է օգտակար լինել:
 «Եթե ինտերնետի որակն ավելի լավ լինի, դասաժամն ավելի արդյունավետ կլինի: Հետաքրքիր է, որ խնդիրն առաջարկվում է, պետք է մտածենք, ու մրցութային ինչ-որ բան կա մեջը, դա խթանում է աշակերտներին մտածել այդ պահին»,- ասաց Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ Խաչատուր Նազարյանը:
 
Տեխնիկական խնդիրների պատճառով դասը սկսեց ուշացումով ու պարբերաբար ընդհատվեց: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենն ասում է, որ հեռավար դասերի անցկացաման համար ուսուցիչների ու տնօրենների վերապատրաստում են կազմակերպում: Դպրոցների գերակշիռ մասը տեխնիկական ապահովման կարիք ունի: Ծրագրի մեկնարկի համար անհրաժեշտ նվազագույն միջոցները կան: Համալրման խնդիրը կլուծվի ընթացքում:
 
«Դպրոցների մեծ մասում 1-5 համակարգիչ կա: Իհարկե ունենք դպրոցներ, որտեղ ընդամենը 1 համակարգիչ է: Դպրոցների մեծ մասն էլեկտրոնային գրատախտակներ չունի եւ այլ տեխնիկական միջոցներ: Պետք է մտածել այդ ենթակառուցվածքների մասին եւս»,- ընդգծեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօերն Արտակ Պողոսյանը:
 
Հեռավար տեսադասերի անցկացումն առայժմ փորձնական ծրագիր է: Առաջիկայում ոլորտի պատասխանատուները, հանրակրթական հաստատությունների ներկայացուցիչները կամփոփեն արդյունքները, կքաննարկեն ու կորոշեն մեթոդները, ուսուցման ծրագիրը:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image