Երեւանում երթեւեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. հոկտեմբերի 26-ից Երևանի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ-Ոսկերիչների փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Արդյունքում՝ Արգիշտի փողոցով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթևեկել դեպի Ոսկերիչների փողոց, իսկ Հաղթանակի կամրջով դեպի Արգիշտի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունն այսուհետև կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։ Մինչ այս նշված ուղղությամբ երթևեկում էին անընդհատ՝ մշտական կանաչ ազդանշանի առկայությամբ:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:


Source: Yerkir Media
Link: Երեւանում երթեւեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image