Հանրապետության տարածքում մարտի 6-ի կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով, 7-8-ը նույնքան կբարձրանա:
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև եւ քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +6, ցերեկը՝ +15, երեկոյան՝ +9 աստիճան ջերմություն։