Երկրաշարժ՝ Ադրբեջանի Աղջաբերդ քաղաքի մոտ

November 16, 2017

Նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 20:43-ին (Գրինվիչի ժամանակով` 16:43-ին) Ադրբեջանի Աղջաբերդ քաղաքից 26 կմ արևմուտք ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Source: Yerkir Media
Link: Երկրաշարժ՝ Ադրբեջանի Աղջաբերդ քաղաքի մոտ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image