Երկրաշարժ՝ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում

June 29, 2017

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին գրանցվել է հյուսիսային լայնության 40.450 և արևելյան երկայնության 43.650 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Արագածավան գյուղից 15 կմ դեպի հյուսիս), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արագածավան գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Source: Yerkir Media
Link: Երկրաշարժ՝ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image