Երևանի «Արայի ամրոց» ռեստորանի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
August 19, 2018
Օգոստոսի 19-ին՝ ժամը 03:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում գտնվող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:20-ին: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: