Երևանի քաղաքապետը շնորհավորել է Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ
November 10, 2017
Այսօր Տեղական ինքնակառավարման մարմինների օրն է, ինչի առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ նշելով, որ ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգը տարիների ընթացքում հասցրել է ոչ միայն կայանալ, այլ դառնալ նաև պետության կառավարման կարևոր բաղկացուցիչներից մեկը:
«Համոզված եմ, որ մեր քաղաքացիների հետ համատեղ, փոխադարձ հարգանքով ու վստահությամբ ՏԻՄ-երի աշխատանքը կդարձնենք էլ ավելի թափանցիկ և կապահովենք մասնակցային կառավարման ավելի լայն դաշտ»: