«Երևանյան բեսթսելեր»․ ամենավաճառված գրքերն այս շաբաթ

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ կրկին գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ երկրորդ տեղում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:

Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել  Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը:

Չորրորդ տեղում նոր գիրք է` Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպը:

Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և հինգերորդն է աղյուսակում:

Վեցերորդ հորիզոնականում Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն է:

Իր դիրքերը զիջել և յոթերորդ հորիզոնականում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը ութերորդն է:

Շվեյցարացի ժամանակակից հեղինակ  Հանսյորգ Շերթենլայբի  «Գիշերային լողորդը» վեպն իններորդ տեղում է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է բրազիլացի գրող Պաուլո Կոելյոի «Ալքիմիկոսը»:

Source: Yerkir Media
Link: «Երևանյան բեսթսելեր»․ ամենավաճառված գրքերն այս շաբաթ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image