Զբոսաշրջիկների համար ամենագրավիչ քաղաքը Հոնկոնգն է

November 8, 2017

Euromonitor International հետազոտական ընկերության հաշվետվության տվյալների համաձայն՝ 2017 թվականի ամենագրավիչ քաղաքը Հոնկոնգն է, որտեղ այս տարի այցելել է 25.7 մլն զբոսաշրջիկ:

Վարկանիշի երկրորդ տեղում Բանգկոկն է՝ 23.3 մլն զբոսաշրջիկներով, երրորդում՝ Լոնդոնը՝ 19.8 մլն այցելուներով:

Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Սինգապուր, Մակաո, Դուբայ, Փարիզ, Նյու Յորք, Շենչժեն եւ Կուալա Լումպուր քաղաքները:

Source: Yerkir Media
Link: Զբոսաշրջիկների համար ամենագրավիչ քաղաքը Հոնկոնգն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image