Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլի 9-ին, ժամը՝ 19.00-ին, Երեւանում, Կասկադ համալիրում, նախաձեռնել է «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ-դրամահավաք:
Ֆիլհարմոնիկի հետ շուրջ 3 ժամ բեմում կլինեն Ազգային ակադեմիական երգչախումբը եւ Արա Գեւորգյանի ժողովրդական գործիքների խմբի երաժիշտները:
Ծրագրում կլինեն գերազանցապես հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաեւ հայրենասիրական երգեր եւ Արա Գեւորգյանի հայտնի մշակումներից: Ոգեշնչող ելույթներով հանդես կգան մշակույթի հայտնի գործիչներ:
Բեմահարթակի մոտ կտեղադրվեն արկղեր, որոնցում հավաքված գումարը, համապատասխան կառույցների վերահսկողությամբ, կտրամադրվի 4-օրյա պատերազմից տուժած ազգաբնակչության, վիրավոր զինվորների կարիքները հոգալուն, նաեւ՝ ավերված տարածքների վերականգնմանը:
Source: Yerkir Media
Link: «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ-դրամահավաք` Կասկադում