Էկոնոմիկայի նախարարությունը զոհերի ընտանիքներին կայուն եկամտի աղբյուր ստեղծելու առաջարկություն կներկայացնի

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնել մարտական գործողությունների հետևանքով զոհերի ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու առաջարկություն:

«Հանձնարարում եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ մարտական գործողությունների հետևանքով զոհերի ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով հնարավորինս սեղմ ժամկետում կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները»,- ասաց ՀՀ վարչապետը:


Source: Yerkir Media
Link: Էկոնոմիկայի նախարարությունը զոհերի ընտանիքներին կայուն եկամտի աղբյուր ստեղծելու առաջարկություն կներկայացնի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image