tert.am — Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հակասական հայտարարություններ է արել, որից հետո վերջինիս սկսել են մեղադրել կանանց դեմ թշնամանքի և գենդերային խտրականության մեջ:
«Հիշեք, թե ձեզ ինչ էի ասում: Մի օր չե՞նք մեռնելու: Բայց տղամարդու պես մեռնել կա, մեկ էլ մադամի պես մեռնել կա», — ասել է Էրդողանը տրապիզոնցիներին:
Էրդողանի այս ելույթը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում: ԶԼՄ-ներից շատերը ընթերցողի ուշադրությունն են հրավիրել հատկապես այն փաստի վրա, որ Էրդողանի այս խոսքերից հետո Թուրքիայի առաջին տիկինը՝ Էմինե Էրդողանը քմծիծաղ է տվել։
Իսկ այդ ընթացքում հանրահավաքի մասնակիցները շարունակել են վանկարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը:
Source: Yerkir Media
Link: Էրդողանի կինը քմծիծաղով է ընդունել ամուսնու՝ կանանց հեգնող խոսքը