Ըմբիշ Լեւան Բերիանիձեն դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

May 5, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Լևան Բերիանիձեն դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության ազատ ոճի 125 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար մրցում էին Լևան Բերիանիձեն և սլովակ Սոսլան Գագլոևի հետ: Հայաստանը ներկայացնող վրացի ըմբիշը հաղթեց 3:1 հաշվով և դարձավ բրոնզե մեդալակիր:

Մինչ այս բրոնզե մեդալ նվաճեցին Գրիգոր Գրիգորյանը և Վալոդյա Ֆրանգուլյանը:

Source: Yerkir Media
Link: Ըմբիշ Լեւան Բերիանիձեն դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image