Թանգարանը՝ բջջային հեռախոսներում. Կներդրվի «Աուդիո-վիզուալ գիդ» հավելվածը

2017-ի փետրվարից Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի եւ Արամ Խաչատրյանի թանգարանների այցելուները կարող են նախապես ծանոթանալ որոշ ցուցանմուշների: Ներդրվելու է «Աուդիո-վիզուալ գիդ» բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա տեսքստային, ձայնային եւ վիզուալ տարբերակներով տեղեկություններ ստանալ թանգարանի, արվեստագետի եւ ցուցանմուշների մասին:
Թանգարանում առանձնացրել են 25 ցուցանմուշ, որոնք ընդգրկվելու են «Աուդիովիզուալ գիդ» բջջային հավելվածում: Ներբեռնելով ծրագիրը՝ օգտատերը կարող է ծանոթանալ ընտրված նմուշներին: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենն ասում է՝ նորագույն տեխնոլոգիան կենդանի շփմանը չի փոխարինի, բայց դրա միջոցով լուծվում է, օրինակ, օտար լեզուներով նյութը մատուցելու խնդիրը: Իրենց գիդերը տիրապետում են 4 լեզվի, հավելվածը ունի 10-ը լեզվով ներկայացնելու հնարավորություն:
 
«Պատմությունները, որ կարող ես լսել կենդանի զրույցի տեսքով, ավելի շահեկան եւ հետաքրքիր են, բայց մարդիկ կան, որ սիրում են լռության մեջ, մենակ լսել բացատրությունը: Այլընտրանքային ծառայություն է»,- մանրամասնեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյան:
 
«Աուդովիզուալ գիդ» հավելվածը ներբեռնելով՝ օգտատերը ցանկացած վայրում կարող է ծանոթանալ թանգարանի ներկայացրած նմուշներինն: Եթե որոշում է այցելել թանգարան, հավելվածում առկա քարտեզը հուշում է ճանապարհը: Հավելվածը հնարավորություն է տալիս ինքնանկար՝ սելֆի անել՝ չվնասելով թանգարանային նմուշը:
 
«Երբ մտնում ենք թագարաններ բաժինը, կստանանք ընդհանուր տեղեկատվություն բոլոր թանգարանների մասին: Ընտրելով թանգարանը, որի մասին ուզում ենք ինֆորմացիա ստանալ, կանգնում ենք այդ թանգարանի վրա, եւ կտրվի ինֆորմացիա դրա մասին՝ թե՛ աուդիո, թե՛ վիդյո ֆայլերով, թե՛ տեքստով: Հնարավոր կլինի բոլոր էքսպոնատները նայել 3D ֆորմատով»,- ներկայացրեց ծրագրի համակարգող Լիլիթ Պարոնիկյանը:
 
Բացի հիմնական նյութից, օգտատերերը մշտապես կտեղեկացվեն թանգարանների անցուդարձից, նոր ցուցադրություններից, ընթացիկ միջոցառումներից: Փետրվար ամսից հավելվածը գործարկվելու է Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի եւ Սերգեյ Փարաջանովի թանգարաններում: Ծրագիրն իրականացվում է Մշակույթի նախարարություն, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության համագործակցությամբ՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան տրամադրած 25 հազար դոլար դրամաշնորհով:
 
«Մեր տեսողական եւ լսողական հիշողությունն ավելի զարգացած են, քան կարդալու միջոցով իմանալը: Գիդերի ծառայությունը նախատեսված է մեծ խմբերի համար, իսկ փոքր խմբերի համար բավականին թանկ արժե: Իսկ այս դեպքում դու քո ժամանակին, երբ պետք է, կարող ես հետ վերադառնալ, նույն նկարը մի քանի անգամ նայել»,- հավելեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրեն Վահան Շաքարյանը:
 
Մշակույթի նախարարությունում ակնկալում են աուդովիզուալ գիդի շնորհիվ ավելացնել թանգարան այցելողների թիվը: Վստահեցնում են՝ աշխատակիցների կրճատում չի սպասվում:
 
Մինչեւ 2017-ը ավարտը նախատեսվում է հավելվածը ներդնել եւս 4 թանգարանում: Հնարավոր է՝ ծրագրում ընդգրկվեն 25-ից ավելի ցուցանմուշներ:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image