Թեյ, գիրք, լոգանք. ինչպե՞ս ճիշտ հանգստանալ աշխատանքից հետո

October 8, 2017

Գործարար մարդիկ հոգնում են ոչ այնքան ֆիզիկական ծանրաբեռնվածության, որքան մտավոր աշխատանքի, հուզական, հոգևոր վիճակի հետևանքով: Գործնականում գրասենյակում աշխատելը չի հանգեցնում ֆիզիկական հոգնածության, բայց մենք այնպես ենք հանգստանում, կարծես հոգնել ենք ֆիզիկական աշխատանքից: Այս վիճակն անվանում են ֆիզիկական հոգնածության պատրանք:

Դրա դեմ անհրաժեշտ է պայքարել ֆիզիկական ծանրաբեռնվածության օգնությամբ: Աշխատանքից հետո բազմոցին պառկել հանգստանալու փոխարեն, ավելի լավ է հեծանիվով զբոսնել, վազել մի քանի կիլոմետր, լողալ լողավազանում: Այս վարժությունները ցույց կտան մարմնին, որ ֆիզիկական հոգնածությունը երևակայական է, որ  լի ենք էներգիայով: Ծանրաբեռնվածությունից հետո արյունը հոսում է, լճացումն անհետանում է, զգում եք ուժերի կուտակում և երկրորդ շնչառություն: Տանն անհրաժեշտ է նաև անանուխի և արևածաղկի հանգստացնող թեյ խմել:

Աշխատանքից հետո լավագույն հանգիստ է սաունան կամ բաղնիքը: Ցնցուղ ընդունելուց և համեղ թեյ խմելուց հետո ձեզ միանշանակ ավելի լավ եք զգում: Օրգանիզիմի համար հանգստի լավագույն տարբերակ են նաև մերսումները. լավագույն մասնագետի հանգստացնող մերսումը արագ վերականգնում է ուժերը ծանր օրվանից հետո:

Աշխատանքից հետո հանգստի լավ տարբերակ է նաև գիրքը. ընթերցանությունը նյարդային համակարգի վրա հանգստացնող ազդեցություն ունի: Բժիշկները խորհուրդ են տալիս քնելուց կես ժամ առաջ անպայման գիրք կարդալ, հանգստանալու համար կարելի է կարդալ նաև երեկոյան:

 

Source: Yerkir Media
Link: Թեյ, գիրք, լոգանք. ինչպե՞ս ճիշտ հանգստանալ աշխատանքից հետո

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image