Թումանյանի և Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Ստեփանավանի, Բերդի և Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ  մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Տաշիրի, Նոյեմբերյանի, Իջևանի և Բերդի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։


Source: Yerkir Media
Link: Թումանյանի և Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image