Թումոյի սաները հաղթում են «կոռուպցիա» անունով հրեշին խաղի միջոցով
July 15, 2017
Թումոյի սաները ներկայացրել են իրենց 1 տարվա աշխատանքը: «Ինչպե՞ս վերացնել կոռուպցիան եւ նմանատիպ այլ արատավոր երեւույթները»: Հարցի պատասխանը գտել են խաղի միջոցով: Իրենց ստեղծած «Սեւան» անունով հերոսը, հաղթահարելով տարբեր փորձություններ, հաղթում է կոռուպցիա անունով հրեշին:
2 D ձեւաչափով դիզայներական աշխատանքներ՝ հայկական զարդանախշերից մինչեւ աբստրակիցաներ, 3 D ֆիլմեր, խաղեր, ռոբոտներ, հեռախոսների պատյաններ…: Այս ամենի հեղինակը Թումոյի սաներն են: Ցուցադրման ընթացքում հնչել են նաեւ նրանց հեղինակած երգերը: