Թուրքիայի 30 գյուղերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել

June 5, 2017

Թուրքիայի Բինգյոլի (Բյուրակն) նահանգապետարանը հայտարարություն է տարածել 30 գյուղում փողոց դուրս գալու արգելք հայտարարելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հունիսի 5-ից արգելքի հայտարարումը պայմանավորված է Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ իրականացվող գործողություններով:

Արգելքը կհանվի այդ մասին նահանգապետարանի կողմից համապատասխան հայտարարության հնչեցումից հետո:

Source: Yerkir Media
Link: Թուրքիայի 30 գյուղերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image