Թուրքիայում հուլիսի 21-ից երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ այդ քայլն անհրաժեշտ է եւ չի խախտում օրենքը կամ քաղաքացիների ազատության իրավունքը: Այս մասին հայտնում է svoboda.org-ը:
Թուրքիայի իշխանությունները նշել են, որ արտակարգ դրությունը թույլ կտա ավելի արագ եւ արդյունավետ գործողություններ ձեռնարկել ռազմական հեղաշրջման անհաջող փորձի համար պատասխանատու անձանց դեմ:
Հեղաշրջման փորձի հետեւանքով սպանվել է ավելի քան 260 մարդ, մոտ 1500-ը՝ վնասվածքներ ստացել:
Source: Yerkir Media
Link: Թուրքիայում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել