Թուրքիայում հանգստացող ավելի քան 500 ռուսների ինքնազգացողությունը վատացել է

August 11, 2017

Թուրքիայում հանգստացող ավելի քան 500 ռուսների ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին ահազանգեր է ստացել «Ռոսպոտրեբնադզորը»: Ահազանգերն ստացվել են կառույցի «թեժ գիծ», որը բացվել էր Թուրքիայում Կոկսակի համաճարակի բռնկման հետ կապված:

«Հիվանդացության դեպքեր են արձանագրվել Անթալիայի, Սիդի, Բելեկի, Կեմերի հյուրանոցներում: Ամենաշատը հիվանդացել են մինչև 14 տարեկան երեխաները»,- հաղորդել է գերատեսչությունը:

Source: Yerkir Media
Link: Թուրքիայում հանգստացող ավելի քան 500 ռուսների ինքնազգացողությունը վատացել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image