Թուրքիայի հարավ- արեւելքում գտնվող Հաքարի շրջանում ինքնաշեն ռումբի պայթյունի հետեւանքով 4 զինվորական է մահացել, եւս 4-ը՝ վիրավոր են. տեղեկացնում է «Հյուրիեթը»: Հաղորդվում է, որ այն տեղադրված է եղել «Քրդական աշխատավորական կուսակցության» անդամների կողմից:
Վիրավորները տեղափախվել են հիվանդանոց: Սկսվել է քրդական ապստամբներին չեզոքացնելու գործողությունը: