Թուրքիան բացել է իր սահմաններն ահաբեկիչների առաջ. Բաշար Ջաաֆարի
March 9, 2018
Թուրքիայի կառավարությունը Սիրիա ներխուժելու համար սահմանները բացել է տասնյակ հազարավոր ահաբեկիչների առջեւ և նպաստել է նրանց գործունեության ֆինանսավորմանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
Սիրիացի դիվանագետը նշել է, որ թուրքական կառավարությունը նպաստել է ահաբեկիչների սպառազինմանը և նրանց գործունեության ֆինանսավորմանը, նրանց համար ռազմական վերապատրաստման ճամբարներ է ստեղծել իր տարածքում, ինչպես նաև հեշտացրել է նրանց հասանելիությունը քիմիական զենքին:
Ջաաֆարին նշել է, որ Թուրքիան չի սահմանափակվել սիրիացի ժողովրդի դեմ այդ հանցագործությունների իրագործմամբ և ուղիղ ագրեսիա է սկսել Աֆրինում: